Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է ստեղծել նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որով հնարավոր կլինի միջուկային հակահարձակում իրականացնել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Աղբյուրի համաձայն՝ ԿԺԴՀ ղեկավարը հայտարարել է նաև 600 մմ տրամաչափի նոր բազմակի հրթիռային համակարգերի ստեղծման մասին։ Կիմ Չեն Ընի խոսքով՝ գործարկիչները կարող են օգտագործվել մարտավարական միջուկային զենքի արձակման համար, որի հասանելիությունը կարող է ընդգրկել ողջ Հարավային Կորեայի տարածքը։