Լոս Անջելեսի քաղաքապետը և քաղաքային խորհրդի նախագահը դիմել են ԱՄՆ նախագահին՝ Լաչինի միջանցքի հարցով

14:00     4 հունվարի, 2023

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը Թվիթերի իր էջում հրապարակել է նամակ, որն ուղարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ, փոխանցում է NEWS.am-ը:

«Շնորհակալություն քաղաքապետ Բասին այն բանի համար, որ միացել է ինձ, որպեսզի նախագահ Բայդենին հասցնենք շրջափակումը հանելու և Արցախի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու գործում ԱՄՆ առաջնորդության անհրաժեշտությունը»,- մեկնաբանել է նա հրապարակված փաստաթուղթը։


© armedia.am