Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Թեհրան խորհրդակցությունների

15:33     4 հունվարի, 2023

Ադրբեջանում Իրանի դեսպան Սայիդ Աբաս Մուսավին խորհրդակցելու համար մեկնել է հայրենիք։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Իրանական Mehr գործակալության տվյալներով՝ տեղի է ունեցել դեսպանի հանդիպումն Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։

Նախարարի հետ դեսպանի խորհրդակցություններն ընթանում են Ադրբեջանի և Իրանի միջև քաղաքական նոր լարվածության, Իրանի՝ Ադրբեջանի հասցեին սպառնալիքներ պարունակող զորավարժությունների, նոր հարձակումների և սպառնալիքների ֆոնին։

Մուսավին Իրանի արտաքին գործերի նախարարին է ներկայացրել Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ իր երկօրյա բանակցությունների արդյունքները։


© armedia.am