Ճանաչեք Արցախի անկախությունը, ապացուցեք ձեր հավատարմությունը «Այլևս երբեք»-ին. Արցախի ՄԻՊ

21:10     6 հունվարի, 2023

Երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իրենց հայտարարություններում ասել են «Այլևս երբեք», Twitter-ում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ հորդորելով այդ երկրներին ճանաչել Արցախի անկախությունը և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, փոխանցում է Aysor-ը:

«Ճանաչեք Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ, պատասխանատվություն ստանձնեք արցախահայության կյանքի և իրավունքների պաշտպանության համար և ապացուցեք ձեր հավատարմությունը «Այլևս երբեք»-ին»,- գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:


© armedia.am