Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն առաջիկա օրերին

18:12     9 հունվարի, 2023

Հանրապետության տարածքում` հունվարի 9-ի ցերեկը, 10-12-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն, հանրապետության մյուս շրջաններում սպասվում է առանց տեղումների եղանակ:


Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝ հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


© armedia.am