Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը.Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը

14:44     10 հունվարի, 2023

Հայաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է, և Մոսկվան կշարունակի երկխոսությունը Երևանի հետ, այդ թվում՝ բարդ հարցերի շուրջ, կհստակեցվի հայկական կողմի դիրքորոշումը՝ կապված իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման մերժման հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա Հայաստանի վարչապետի բավականին նոր հայտարարություն է, կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանը չի պատրաստվում 2023 թվականին ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել:

«Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերը, որոնք այժմ շատ բարդ են»,- վստահեցրել է Պեսկովը։


© armedia.am