Հայաստանում Ճապոնիայի դեսպանը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

15:39     10 հունվարի, 2023

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի  Ֆուկուշիման հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից:

«Մտահոգ եմ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին հաղորդումներով։ Կոչ եմ անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների»,- ասել է դեսպանը:


© armedia.am