ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

10:56     11 հունվարի, 2023

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է 2023թ. վարկանիշային առաջին  աղյուսակը։

Տղամարդկանց ցանկը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը: 100 լավագույնների շարքում են Հայաստանի ներկայացուցիչներ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը (41–րդ) և Հայկ Մարտիրոսյանը (57–րդ):

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 17-րդն է:

Հայաստանցի շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը (35-րդ հորիզոնական), Մարիամ Մկրտչյանը (69-րդ), Լիլիթ Մկրտչյանը (70-րդ ) և Աննա Սարգսյանը (85-րդ), հայտնում է Panorama-ն: 


© armedia.am