Ռուսաստանը և Իրանը դիտարկում են Հնդկաստանի հետ առևտրային ճանապարհի ստեղծումը՝ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար. Asia Nikkei

16:00     11 հունվարի, 2023

Ռուսաստանը և Իրանը կքննարկեն Հնդկաստանի հետ նավագնացային առևտրային ճանապարհ բացելու ուղիով արևմտյան պատժամիջոցները շրջանցելու նոր միջոց։ Այս մասին տեղեկացրել է Asia Nikkei-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Մոսկվայի և Թեհրանի կարծիքով՝ նոր առևտրային ճանապարհը կչեղարկի պատժամիջոցների ազդեցության մի մասը և կամրապնդի հարաբերությունները պետությունների միջև։ Այս պլանը նաև ԱՄՆ հռչակած միութենական և բարեկամական երկրներ ապրանքների մատակարարման շղթան կտրելու առևտրային քաղաքականության պատասխանն է։


© armedia.am