Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան

10:42     12 հունվարի, 2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունվարի 12-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Նախատեսվում է նաև երկու երկրների վարչապետերի առանձնազրույց:


© armedia.am