Հայաստանի նախագահն աշխատանքային այց կկատարի Էստոնիա

11:06     13 հունվարի, 2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա։

Ինչպես հայտնում է The Baltic Times-ը, հունվարի 16-ին Վահագն Խաչատուրյանը հանդիպում կունենա Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ: Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախագահների քննարկման թեմաները կլինեն երկու երկրների հարաբերությունները, մասնավորապես՝ համագործակցությունը տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման ոլորտներում: Քննարկվելու է նաև Եվրոպայում անվտանգության իրավիճակը:

Այնուհետև ՀՀ նախագահը կհանդիպի Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի և խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Անդրես Սուտտի հետ։ Կեսօրին Խաչատուրյանը կայցելի Տալլինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia բրիֆինգ կենտրոն։
Երկուշաբթի երեկոյան Էստոնիայի նախագահի անունից՝ ի պատիվ ՀՀ նախագահի կտրվի ընթրիք:

Խաչատուրյանը երեքշաբթի կհանդիպի Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի և արտգործնախարար Ուրմաս Ռեինսալուի հետ և կայցելի Էլեկտրոնային կառավարման ակադեմիա (eGA):


© armedia.am