«Հայաստանն ունի կյանքի իրավունք»․ ՀՀ ներկայացուցիչը «Միսս Տիեզերք» մրցույթի բեմահարթակից

12:55     13 հունվարի, 2023

ԱՄՆ-ում անցկացվող «Միսս տիեզերք 2022» մրցույթի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ Քրիստինա Այանյանը բեմ է բարձրացել ցուցանակով, որի վրա գրված է եղել՝ «Հայաստանն ունի կյանքի իրավունք»։ Այս մասին հայտնում է Այսօր-ը:

Մրցույթի ազգային տարազների փուլում Քրիստինան բեմ է բարձրացել թիկնոցավոր զգեստով և վահանով։ Դրանք զարդարված են եղել հայկական նախշերով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Edgár Saakyán (@edgarsaakyan)


© armedia.am