Մխիթարյանը «Ինտեր»-ի երկրպագուներին պատմել է Հայաստանի և իր ֆուտբոլային կյանքից

20:30     15 հունվարի, 2023

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի երկրպագուներին պատմել է Հայաստանի, Երևանի և իր ֆուտբոլային կյանքից:

«Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ Հայաստանի հավաքականում: Ես տվել եմ ամեն ինչ ազգային ընտրանուն իմ խաղի ժամանակ և փորձել եմ Եվրոպայի կամ աշխարհի առաջնության ընտրական փուլի ուղեգիր նվաճել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ասել է Մխիթարյանը: Վերջինս խոսել է նաև իր ֆուտբոլային կուռքերի մասին` շեշտելով, որ իր համար իդեալ է եղել իր հայրը` Համլետ Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստն իր խոսքում պատմել է նաև, որ ֆուտբոլը մեծ սեր է վայելում Հայաստանում, ինչպես նաև ըմբշամարտը և բռնցքամարտը:

Մանրամասները` տեսանյութում:


© armedia.am