Գերմանիայի պաշտպանության նախարարը խնդրել է իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից

16:03     16 հունվարի, 2023

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը կանցլեր Օլաֆ Շոլցին խնդրել է իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին երկուշաբթի հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության ղեկավարի անձնական հայտարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Լամբրեխտը, մասնավորապես, նշել է, որ ԶԼՄ-ների ուշադրությունն իր անձի նկատմամբ և վերջին ամիսներին իր կատարած գործողությունների շուրջ քննարկումները ստվերել են Բունդեսվերի կարիքների և քաղաքացիների շահերից բխող բանակի զարգացման մասին դիսկուրսը: 

«Այդ իսկ պատճառով ես որոշել եմ ազատել իմ պաշտոնը»,- ասել է գործող նախարարը։


© armedia.am