Էստոնիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը. Ալար Կարիս

11:16     17 հունվարի, 2023

Էստոնիան ցանկանում է Հարավային Կովկասի տարածաշրջանը տեսնել խաղաղ և կայուն, ինչը նաև անհրաժեշտ նախապայման է Հայաստանի հաջող և բարգավաճ ապագայի համար: Այս մասին հայտնել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն՝ ամփոփելով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ տեղի ունեցած հանդիպումը:

«Մենք հուսով ենք, որ լարվածությունը կկարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե դաժան հակամարտությունների պայմաններում: Շատ կարևոր է հասնել համապարփակ և կայուն խաղաղության բանակցությունների միջոցով՝ միջազգային հանրության աջակցությամբ», - Ալար Կարիսն իր Facebook-ի պաշտոնական էջում։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն Էստոնիայի նախագահը շեշտել է նաև Twitter-ի իր էջում՝ նաև աջակցություն հայտնելով ԵՄ դիտորդական առաքելությանը:

«Էստոնիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկին», - գրել է նա:

Discussed the tensions in the Karabakh region. Both agreed-peaceful resolution is needed. We call for negotiated, comprehensive & sustainable peace, achieved with the support of international community. ^^ supports launching the EU´s monitoring mission along ^^´s border with ^^ https://t.co/G7ZCVXm20j pic.twitter.com/K31Tb0hUlh

— Alar Karis (@AlarKaris) January 16, 2023

Pleased to greet in ^^ the @President_Arm ^^. Your visit gives new dynamics to bilateral relations, we´ll boost interactions in various spheres. With the ^^ Eastern partner we discussed also cooperation with the ^^, regional security situation & Russia’s aggression against ^^ pic.twitter.com/W9BcxHPqDw

— Alar Karis (@AlarKaris) January 16, 2023
Հայաստանի իր գործընկերոջ հետ տեղի ունեցած հանդիպմանն անդրադառնալով՝ Էստոնիայի նախագահը նաև նշել է, որ Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունն աստիճանաբար խորացնում են Հայաստանի և ԵՄ-ի միջև կապերը, ինչը լավ հնարավորություն է՝ խթանելու երկկողմ համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրոնային կառավարումը, նորարարությունը, տեխնոլոգիաները, կրթությունը և մշակույթը:


© armedia.am