Բաքվում են Իսրայելի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչները

15:04     17 հունվարի, 2023

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան աշխատակիցներին, Twitter-ում հայտնել է Հաջիևը:

Հաջիևն ընդունել է Իսրայելի ԱԳՆ քաղաքականության հարցերով տնօրեն Ալիզա Բին Նունին և ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ, ռազմավարական հարցերի բաժնի պետ, դեսպան Ջոշուա Զարկային։ 

Հանդիպմանը մասնակցել է նաև Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը։


© armedia.am