Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով Հայաստանը չի մասնակցել Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը. Արարատ Միրզոյան

09:48     19 հունվարի, 2023

Դեկտեմբերի սկզբին հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի իր առաջարկները, ի՞նչ արձագանք ունենք: Այս մասին է հետաքրքրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

«Հայաստանը չի մասնակցել Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով: Սակայն Հայաստանը ներկայացրել է խմբագրական առաջարկներ, սպասում ենք արձագանքի»,- այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

 


© armedia.am