Կիսում եմ զոհված զինծառայողների ընտանիքների վիշտը. Ռուբեն Վարդանյան

10:49     19 հունվարի, 2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն իր խորին ցավակցություններն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին։

«Խորը ցավով տեղեկացա այս  գիշեր Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության մասին, որի հետևանքով ունենք ցավալի կորուստներ։

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, կիսում եմ նրանց վիշտը», - Facebook-ում գրել է Վարդանյանը։


© armedia.am