Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Եվրոպան աննախադեպ ճգնաժամ է ապրում. Մակրոն

17:23     19 հունվարի, 2023

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Եվրոպան աննախադեպ ճգնաժամ է ապրում։ Մակրոնն այսպիսի կարծիք է հայտնել հինգշաբթի օրը իսպանական El Pais թերթում հրապարակված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կա աննախադեպ ճգնաժամ, քանի որ պատերազմը վերադառնում է մայրցամաք: Տնտեսական մոդելի վրա մեծ ազդեցություն են թողնում այս պատերազմի ուղղակի և անուղղակի հետևանքները», - ասել է նա:

«Պատասխանը տնտեսապես, տեխնոլոգիական և ռազմական առումով ինքնիշխան Եվրոպան է, այլ կերպ ասած՝ իսկապես հզոր Եվրոպան»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

 


© armedia.am