2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Գարեգին Պողոսյանը

18:34     19 հունվարի, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը  հրամանագիր է ստորագրել, որով Գարեգին Պողոսյանին նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Գարեգին ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- նշված է հրամանագրում։ 

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհից հետո, որի հետևանքով 15 զինծառայող էր մահացել, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվել էր Վահրամ Գրիգորյանը։ 

Նշենք, որ 2020 թվականին Գարեգին Պողոսյանին շնորհվել է Հայաստանի ազգայի հերոսի կոչում։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտակայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով, հայտնում է Panorama-ն։


© armedia.am