Ընթացքի մեջ է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը և օրակարգային հարցերից մեկը նաև Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով առաջացած ծանր հումանիտար իրավիճակն է:
Երեկ ընդունվեց Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության վերաբերյալ 2022թ ամփոփիչ զեկույցը, որում մի քանի պարբերությամբ անդրադարձ էր կատարվում նաև Արցախյան հակամարտությանը:
Մասնավորապես, վերջին շրջանի զարգացումների կոնտեքստում ուշագրավ է, որ բանաձևում հղում է կատարվում Հելսինկայն եզրափակից ակտիվ և նշվում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է համապարփակ քաղաքական կարգավորում ստանա՝ այս թվում ԵԱՀԿ ՄԽ 2009թ հիմնարար սկզբունքների, այն է՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման հիման վրա:
Դրա հետ մեկտեղ երբ անդրադարձ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագծվող խաղաղության պայմանագրին՝ նշվում է, որ այն պետք է անդրադառնա հակամարտության խորքային պատճառներին: Սակայն շեշտադրվում է ԼՂ հայկական բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև տեղահանված անձանց ու փախստականների վերադարձի հարցը, միջկրոնական երկխոսությունը, և այլն, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը:
Աննա Կարապետյանի անդրադարձը