Հայաստանում Չինաստանի դեսպանը ցավակցել է ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին

16:50     20 հունվարի, 2023

Հայաստանում Չինաստանի դեսպան  Ֆան Յոնգը 15 զինծառայողի ողբերգական մահվան առթիվ ցավակցություններ է հայտնել` «Ֆեյսբուք»-սոցիալական ցանցի իր էջում գրառում կատարելով:

«Գեղարքունիք մարզի Ազատ գյուղի զորանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Հայաստանում Չինաստանի դեսպանության անունից ցանկանում եմ խորին ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում»,- նշել է դեսպանը:


© armedia.am