Ստեփանակերտում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ

20:49     20 հունվարի, 2023

«Արցախէներգո»-ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ քաղաքում ս․թ․ հունվարի 21-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ։

«Կձևավորվի պայմանական 3 խումբ, անջատումները կսկսվեն ժամը 8։00-ից։

Քիչ անց կհրապարակենք հովհարային անջատումների ժամանակացույցը՝ ըստ խմբերի»,- նշվում է հայտարարությունում:

 


© armedia.am