ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում

21:08     20 հունվարի, 2023

Եվրամիությունը ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում։ Այս մասին ուրբաթ օրը Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ո՛չ, մենք ապացույցներ չունենք, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է մատակարարում Ռուսաստանին»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Միաժամանակ նա ընդգծել է, որ ԵՄ-ն «ապացույցներ ունի Իրանի կողմից Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի մատակարարումների վերաբերյալ»։


© armedia.am