Խաչանովն՝ արցախցիներին․ Շարունակեք հավատալ մինչև վերջ

12:20     22 հունվարի, 2023

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դարձյալ աջակցություն է հայտնել Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին, փոխանցում է News.am-ը։

Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո հայ թենիսիստը դարձյալ գրություն է թողել տեսախցիկին․ «Շարունակե՛ք հավատալ մինչև վերջ։ Մնա՛ ուժեղ, Արցախ»։

Կարեն Խաչանովը նախորդ հաղթանակից հետո էր առաջին անգամ անդրադարձել Արցախի շրջափակմանը։

1/8 եզրափակիչում Կարեն Խաչանովը երեք սեթում պարտության է մատնել աշխարհի 33-րդ ռակետ, ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկային՝ 6:0, 6:0, 7:6 (7:4)։

 

Russian-Armenian tennis star, Karen Khachanov has made it to the #AustralianOpen Quarter Finals and once again wrote a message of solidarity on the @Channel9 camera standing in solidarity with #Artsakh.

Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong

^^^^✊ pic.twitter.com/vQFNyHGIII

— Armenian National Committee of Australia (ANC-AU) (@ANCaustralia) January 22, 2023


© armedia.am