ԵԱՏՄ-ն բազմաբևեռ աշխարհի հզոր բևեռ դառնալու հնարավորություններ ունի. Պուտին

10:49     23 հունվարի, 2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն բազմաբևեռ աշխարհի հզոր, ինքնուրույն  բևեռ դառնալու հնարավորություններ ունի, վկայում է Կրեմլի կայքում հրապարակված ուղերձը։

«Ակնհայտ է, որ Միությունը բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի դառնա բազմաբևեռ աշխարհի հզոր, ինքնուրույն, ինքնաբավ բևեռներից մեկը, լինել ձգողականության կենտրոն մեր արժեքները կիսող բոլորի և Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցել ձգտող անկախ պետությունների համար»,- նշվել է ուղերձում։ 


© armedia.am