ԵՄ-ն հավանություն է տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը․ Հայտարարություն

17:10     23 հունվարի, 2023

ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, փոխանցում է Aysor.am-ը։

«ԵՄ խորհուրդն այսօր հավանություն է տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծմանը` անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում։ Առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի սահմաններին կայունության ապահովմանը»,- նշված է ԵՄ խորհրդի հայտարարությունում։

Նախատեսվում է առաքելությանը երկու տարի ժամկետով մանդատ տրամադրել, իսկ օպերատիվ շտաբը տեղակայել Հայաստանում։

«Ի պատասխան Հայաստանի խնդրանքի՝ առաքելությունը կիրականացնի պլանավորված պարեկություն և կներկայացնի իրավիճակի մասին հաշվետվություններ, որոնք կամրապնդեն ԵՄ-ի ըմբռնումը՝ տեղում իրավիճակի վերաբերյալ»,- նշված է հայտարարությունում:


© armedia.am