Բրյուսելում չեն թաքցնում, որ Հայաստանում առաքելության տեղակայումը Հարավային Կովկասում ԵՄ ջանքերում նոր փուլ է բացում: Եվրոպայի ակտիվացումը Հարավային Կովկասում հատկապես Ռուսաստան-Արևմուտք ներկայիս առճակատման պայմաններում չի կարող լուրջ մտահոգություններ չառաջացնել Մոսկվայի մոտ: Եվրոպական առաքելության տեղակայման հետ կապված մտահոգություններ ունի նաև պաշտոնական Թեհրանը, որն այս ընթացքում մեկ անգամ չէ, որ հայտարարել է այդ թվում նաև ամենաբարձր մակարդակով, որ արտատածաշրջանային ուժերի ներմուծումը կարող է այդ թվում նաև անվտանգային խնդիրներ ստեղծել: Թերևս անհրաժեշտ է, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման և գործունեության հարցում Հայաստանի իշխանությունները հնարավորիս բաց ու թափանցիկ աշխատեն դաշնակից, բարեկամ երկրների հետ՝ երկկողմ հարաբերություններում բացառելու հնարավոր թյուրընկալումները, որոնք կարող են այդ թվում նաև հարված հասցնել մեր շահերին:
Մանրամասները Հասմիկ Վարդանյանի՝ ABNews-ին տված մեկնաբանության մեջ: