Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանի հետ

15:25     25 հունվարի, 2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հետ։ Ինչպես հաղորդում է Грузия Online-ը, կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։

«Նշվել է, որ Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սերտ բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ ունեն, և ապագայում տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցության հույս է հայտնվել», - մեջբերում է պարբերականը կառավարության վարչակազմի տարածած հաղորդագրությունը:

ՏԵՂԵԿԱՆՔ

Գիորգի Շարվաշիձեն աշխատել է կրթության և գիտության նախարարությունում տարբեր պաշտոններում, այդ թվում՝ առաջին փոխնախարարի պաշտոնում։ Զբաղվել է նաև գիտամանկավարժական գործունեությամբ։ 2016-2022 թվականներին եղել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի ռեկտորը։ Բացի այդ, 2004-2013 թվականներին նա աշխատել է Բուդապեշտի «Բաց հասարակություն» ինստիտուտի ակադեմիական աջակցության ծրագրի տնօրեն:

Գիորգի Շարվաշիձեն Մանկավարժական գիտությունների թեկնածու է, Եվրոպական ակադեմիայի գործող անդամ, պարգևատրվել է Փառքի շքանշանով։ Հեղինակ է մենագրությունների և գիտական ​​հոդվածների։


© armedia.am