Անկարան չի դիտարկում Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու հնարավորությունը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ նման բաների ենք հանդիպում (Թուրքիան ՆԱՏՕ-ից հեռացնելու կոչեր են հնչում -նշում է ՏԱՍՍ-ը)։ Սրանք այն հարցերը չեն, որոնց համար մենք պետք է անհանգստանանք: Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու անհրաժեշտության մասին բարձրաձայնողների խոսքերն անհիմն են։ Դրա մասին խոսք անգամ չի կարող լինել: Նրանք իրավունք չունեն այդ մասին խոսելու։ Այն, ինչի մասին նրանք խոսում են, շքեղություն կլիներ ՆԱՏՕ-ի համար»,- ասել է նա CNN Türk-ին տված հարցազրույցում։
Չորեքշաբթի ավելի վաղ Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է հինգ-վեց ամսվա ընթացքում դուրս գալ ՆԱՏՕ-ից՝ «Անկարայի դեմ սադրիչ գործողությունների պատճառով»։