ՌԴ խաղաղապահները մարդասիրական բեռով 2 ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ

22:49     25 հունվարի, 2023

ՌԴ խաղաղապահները Գորիսից և Երևանի «Էրեբունի» օդանավակայանից մարդասիրական բեռով 2 ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Տեղեկագրում նշվում է նաև, որ խաղաղապահները պարենային փաթեթներ են տրամադրել Մարտունու և Ասկերանի բնակավայրերի բնակիչներին։

ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակվում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ։

 


© armedia.am