Իրանում Ադրբեջանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել, կա զոհ ու վիրավոր

11:03     27 հունվարի, 2023

Այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 08:30-ին, փոխանցում է Aysor.am-ը։

Սպանվել է դեսպանատան անվտանգության պատասխանատու, Ադրբեջանի իրավապահ մարմինների աշխատակիցը, ևս երկուսը վիրավոր են։


© armedia.am