Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռուսաստանի դեսպանը հանդիպել են

17:49     27 հունվարի, 2023

Այսօր` հունվարի 27-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առաջաին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

Զրույցի ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել է Լաչինի միջանցքի անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը:


© armedia.am