Ժամը 10.00-ից վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

12:21     29 հունվարի, 2023

Այսօր առավոտյան, ժամը 10.00-ից վերականգնվել է Հայաստանից  դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ խափանվել էր ադրբեջանական կողմի միջամտությամբ, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Շրջաններում արդեն վերսկսվել է գազամատակարարումը, որից հետո այն կվերականգնվի նաև Ստեփանակերտ քաղաքում»,- նշված է հաղորդագրությունում:


© armedia.am