Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել, վիճակը ծայրահեղ ծանր է․ ՀՀ ՊՆ

06:28     30 հունվարի, 2023

Հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: 
«Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն»,- նշված է հաղորդագրության մեջ:


© armedia.am