Ուկրաինայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Պոդոլյակի հայտարարությունների հետ կապված

19:08     30 հունվարի, 2023

Իրանում Ուկրաինայի դեսպանը երկուշաբթի կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարությունների առնչությամբ:

Դեսպանին խնդրել են պարզաբանել Պոդոլյակի հայտարարությունը, ով նախօրեին փաստացի ընդունել է Կիևի մասնակցությունը Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակմանը, հաղորդում է Tasnim-ը։

Կիրակի օրը Պոդոլյակը Twitter-ում հաղորդագրություն է տարածել, որում ևս մեկ անգամ մեղադրել է Իրանին Ուկրաինայի պատերազմական գոտի անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մեջ և անուղղակիորեն ընդունել է Կիևի մասնակցությունը Սպահանի վրա հարձակմանը.

«Ուկրաինան ձեզ նախազգուշացնում էր»,- գրել է Պոդոլյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 


© armedia.am