ՄԱԿ-ի դատարանում Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի միջանկյալ պահանջներն Ադրբեջանի նկատմամբ

17:42     30 հունվարի, 2023

Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին խնդրում է պարտադրել Ադրբեջանին հետևյալ միջանկյալ միջոցները, նախքան այս գործը, ըստ էության, վճռելու: Panorama-ի հաղորդմամբ այս մասին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի  գործով դատավարական լսման ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Նախ՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի իր կազմակերպումն ու  օժանդակությունը, այսպես կոչված, բողոքների, որոնք խաթարում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ։

Երկրորդ՝ Ադրբեջանը պետք է երաշխավորի անխափան, ազատ, անդադար տեղաշարժը բոլոր անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների Լաչինի միջանցքով՝  երկու ուղղությամբ:

Երրորդ՝ Ադրբեջանը անմիջապես պետք է լիովին վերականգնի և ձեռնպահ մնա խաթարելուց կամ խանգարելուց բնական գազի կամ այլ հանրային ծառայությունների մատակարարումը ԼՂ»,- հայտարարեց Եղիշե Կիրակոսյանը։


© armedia.am