Դոնալդ Թրամփը նախընտրական արշավ է սկսել (CNBC)

19:37     30 հունվարի, 2023

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է իր նախագահական քարոզարշավը՝ այցելելով Նյու Հեմփշիր և Հարավային Կարոլինա նահանգներ։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կիրակի հայտնել է CNBC հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ քարոզարշավի միջոցառումները տարբերվում էին Թրամփի սովորական «աղմկոտ հանրահավաքներից՝ հազարավոր համախոհների առջև»։ Օրինակ՝ Կոլումբիայում (Հարավային Կարոլինա) նախկին նախագահը հանդիպել է ընդամենը 200 ամերիկացիների հետ։

Իր ելույթում նա կենտրոնացել է Ջո Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքական որոշումների քննադատության վրա։


© armedia.am