Պակիստանում մեկնարկել են թուրք-պակիստանյան «Աթաթուրք-2023» զորավարժությունները

22:40     30 հունվարի, 2023

Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգում երկուշաբթի օրը՝ հունվարի 30-ին, մեկնարկել են «Աթաթուրք-2023» թուրք-պակիստանյան համատեղ զորավարժությունները, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը: 

Պակիստանի զինված ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ զորավարժությունները Տարբելա շրջանում կշարունակվեն երկու շաբաթ։

Զորավարժությունների նպատակը ահաբեկչության դեմ պայքարի համատեղ քայլերի մշակումն է։


© armedia.am