Իհարկե, Երուսաղեմում հայկական թաղամասի, ինչպես նաև մյուս քրիստոնյաների նկատմամբ հրեա ծայրահեղականների հարձակումները և սադրանքները նորություն չեն, դրանք տեղի են ունենում պարբերաբար: Սակայն վերջին շրջանում տեղի ունեցածը կարելի է ասել, որ կազմակերպված բնույթ ունի:
Հաշվի առնելով այս բոլոր նրբությունները՝ անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունն Իսրայելի հետ երկկողմ հարաբերություններում առաջնային տեղ հատկացնի Երուսաղեմի հայկական թաղամասի և պատրիարքության անվտանգության ապահովման հարցերին: Այստեղ բավականին մեծ անելիք ունի Իսրայելում Հայաստանի դեսպանությունը, սակայն դեսպանության կողմից արվող գործողություններն առնվազն տեսանելի չեն: ՀՀ ԱԳՆ-ն էլ Երուսաղեմի հայերի նկատմամբ շարունակվող սադրանքների կապակցությամբ բավարարվեց միայն խոր մտահոգություն հայտնելով, ինչը առկա իրողություններում թերևս չի կարող բավարար լինել:
Մանրամասներն ABNews-ին տված մեկնաբանությունում