Ստամբուլում փակվել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունները

13:18     2 փետրվարի, 2023

Ստամբուլում ահաբեկչության սպառնալիքների պատճառով Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Հոլանդիայի գլխավոր հյուպատոսությունները փակվել են ժամանակավորապես, հայտնում է NEWS.am-ը:

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, թե Թուրքիայի դեմ հոգեբանական պատերազմ են սկսել։ Նա նշել է, թե ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով 15 անձ է ձերբակալվել, որից 5-ն արդեն կալանավորվել են։

Նշենք, որ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ազգայնական գործիչ Ռասմուս Փալուն Ղուրան էր այրել, որից հետո Թուրքիայում եվրոպական երկրների հյուպատոսություններն ահաբեկչության սպառնալիքի պատճառով անորոշ ժամանակով սկսեցին փակվել։


© armedia.am