Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջան. Բաքուն վերադարձրել է իրեն պատկանող հողերը. Լավրով

14:35     2 փետրվարի, 2023

Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը, հեռուստալրագրող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է Այսօր-ը:

Նրա խոսքով՝ ղարաբաղյան պատերազմի պատմությունը տասնամյակների պատմություն ունի։

Լավրովը նշել է, որ Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի շուրջ յոթ շրջան, իսկ Ռուսաստանն «առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի նախկին ղեկավարությունը այնքան էլ դրական չի ընկալել՝ ցանկանալով պահպանել տարածքները, որոնց երբեք չի հավակնել»։

«Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը», - ասել է Լավրովը։


© armedia.am