Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

17:36     2 փետրվարի, 2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Դժվարանցանելի է Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): 

Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում, Ճամբարակ, Քաջարան, Ջերմուկ, Դիլիջան քաղաքներում, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Աշոցքի, Մարալիկի, Գյումրիի տարածաշրջաններում բուք է։

Թալին քաղաքում և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 


© armedia.am