Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

17:40     2 փետրվարի, 2023

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը միացել է «Զանգեզուրի միջանցք» պահանջողներին։

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, հայտարարել է Աքարը Կարսում «Ձմեռ-2023» զորավարժությունների փակման արարողության ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Ելույթ ունենալով ճեպազրույցում՝ Աքարն ընդգծել է «համատեղ քայլերի կարևորությունը, որոնք ուղղված են տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության ապահովմանը»: Զորավարժություններին հետևել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը, Զաքիր Հասանովը և Ջուանշեր Բուրչուլաձեն: «Ձմեռ-2023»-ին մասնակցում են 17 երկրների զինծառայողներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ադրբեջանը և Ղազախստանը, փոխանցում է News.am-ը: 


© armedia.am