Մեր առաջնահերթությունը Ռուսաստանի պահպանումն է. Պուտին

23:18     2 փետրվարի, 2023

Ռուսաստանի հիմնական առաջնահերթությունն է ստեղծել պայմաններ երկրի պահպանման համար, ստեղծել բոլոր պայմանները նրա զարգացման ու հզորացման համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

«Մեր հիմնական խնդիրն է ապահովել Ռուսաստանի պահպանումը, պայմաններ ստեղծել նրա առաջադեմ զարգացման, հզորացման համար», - ասել է Պուտինը հասարակական հայրենասիրական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Նա ընդգծել է, որ այդ խնդիրը կլուծվի։

«Բայց այդ ընդհանուր նպատակին հասնելու աշխատանքի բաղադրիչներից մեկն, իհարկե, վերածնունդն է, պատմական հիշողության պահպանումը»,- եզրափակել է երկրի ղեկավարը։


© armedia.am