Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պատվիրակությունները բանակցություններ կանցկացնեն առաջիկա օրերին

23:59     2 փետրվարի, 2023

 

Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի ռազմական պատվիրակությունները մոտ օրերս բանակցություններ կվարեն տեխնիկական մակարդակով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը։

«Առաջիկա օրերին մեր պատվիրակությունները բանակցություններ կվարեն տեխնիկական մակարդակով։ Մենք ջանքեր ենք գործադրում արդյունքի հասնելու համար»,- ասել է նա: 


© armedia.am