Եգիպտոսի նախագահի տարածաշրջանային այցը. ի՞նչ շահեր է հետապնդում Կահիրեն

16:10     3 փետրվարի, 2023

Ե՛վ Ադրբեջանում, և՛ Հայաստանում Եգիպտոսի նախագահը հիմնական շեշտը դնում էր հենց տնտեսական համագործակցության, առևտրային կապերի զարգացման վրա: 

Ակնհայտորեն Հայաստանը չունի այն տնտեսական ներուժը, որը կարող են առաջարկել Հնդկաստանը կամ Ադրբեջանը, սակայն Հայաստանն ու Եգիպտոսը պատմականորեն ունեն բարեկամական ամուր հարաբերություններ, և քաղաքական երկխոսության ակտիվացումը կարող էր որոշակիորեն բալանասավորել երկկողմ հարաբերություններում տնտեսական ներուժի սահմանափակ լինելը:

Մեծ հաշվով, կարելի է ասել, որ Եգիպտոսի նախագահի այցը Հայաստան իր մեջ հենց այս ուղերձն է պարունակում: Կահիրեում շատ լավ հասկանում են, որ Հայաստանից մեծ ներդրումներ ակնկալել չեն կարող, հայկական շուկան էլ բավականին փոքր է: Ոստի, Եգիպտոսի նախագահի պատմական այցը Հայաստան այդ թվում նաև Հայաստանի հետ պատմականորեն բարեկամական հարաբերությունները կարևորելու արդյունք է:

Մանրամասները ParaTV-ին տված մեկնաբանությունում


© armedia.am