ՌԴ-ն բանակցություններն «իր ձեռքը հավաքելու» փորձ է անում

16:34     3 փետրվարի, 2023

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպել Մոսկվայում՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագիծը քննարկելու համար։

ՌԴ ղեկավարության ակտիվ շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ և նոր հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը ցույց են տալիս, որ անկախ և զուգահեռ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ բանակցություններին ՌԴ-ն շտապում է վերականգնել սեփական միջնորդությամբ բանակցային գործընթացը լայն հարցերի շրջանակով՝ թե՛ խաղաղության պայամանգրի կնքման, թե՛ ենթակառուցվածքային հարցերի և դելիմիտացիայի։

Աննա Կարապետյանի անդրադարձը PARA TV-ի եթերում

 


© armedia.am