Թուրքիան և Ադրբեջանը 2023-ին համատեղ 10-ից ավել զորավարժություն են նախատեսել

21:12     3 փետրվարի, 2023

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդիպում են ունեցել Կարսում մի շարք երկրների հետ համատեղ  անցկացվող ձմեռային զորավարժության ընթացքում, փոխանցում է News.am-ը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ,  թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշել է, թե հաջողությամբ իրականացվել է համատեղ զորավարժությունը, որին մասնակցում է Ադրբեջանի 70 զինվոր և 23 զրահապատ մեքենա։

Նա շեշտել է, թե 2023 թվականին Թուրքիայի հետ համատեղ 10-ից ավել զորավարժություն է նախատեսված իրականացնել։


© armedia.am