Թուրքիայի առևտրի նախարարը Հայաստանի հետ սահմանի բացումը պայմանավորել է Ադրբեջանի գործոնով

11:52     6 փետրվարի, 2023

Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը Կարսում պատասխանել է Հայաստանի հետ սահմանը բացելու հետ կապված հարցին, հայտնում է NEWS.am-ը:

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը Հայաստան–Թուրքիա սահմանի բացումը պայմանավորել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների հետ՝ շեշտելով Ադրբեջանի գործոնի կարևորությունը։

Նա պնդել է, թե Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի պահանջները, որից հետո հնարավոր կլինի խոսել սահմանների բացման հետ կապված քննարկումների մասին։


© armedia.am